Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
18.01.2019 | 01:17

...թե նախորդ շաբաթ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցությունների շարք, որում քննարկվել են անչափ կարևոր հարցեր` ոչ միայն հայաստանյան հումանիտար, խաղաղասիրական կորպուսներին ու առաքելություններին առնչվող, այլև կոնկրետ հարցեր. որոնցից մեկը գարնանը` ապրիլ-մայիսին, չբացառվող ադրբեջանական սադրիչ, ընդհուպ մինչև լոկալ, անգամ տոտալ ռազմական գործողությունների հնարավորության, հայկական բանակին դրանց դիմակայելու ներուժի հարցեր:

«Ինչը նշանակում է, որ ընթացող և սպասվող բանակցային գործընթացի հետ մեծ հույսեր չեն կապվում, իսկ Ադրբեջանը կարծես անհամբեր է, դրա համար է վերջին ամիսներին այսպես տազ արել»,- ասաց մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 14158

Մեկնաբանություններ